Վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը haypage.net-ին տեղեկացրեց, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, և գործով դատական վճիռը կհրապարակվի հունվարի 19-ին: «Մենք իհարկե մեր պաշտպանական ճառում արդարացում ենք խնդրել դատարանից, ներկայացրել ենք ապացույցները և հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանի գործում հետապնդելի որևէ արարք չկա և արդարացման դատավճիռ ենք խնդրել», -հավելեց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել է Երևանի թիվ 10 ընտրատարածքում, իսկ այստեղ ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին:
Նախորդող նորություն` Նիկոլի դատը շարունակվում է. այսօր դատարանը կլսի պաշտպանական կողմին